Մարտի 19-ին Տավուշի մարզի սահմանային պաշտպանական դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից ծանր վիրավորվել է 35 տարեկան մայոր Արտակ Շահբազյանը` ստանալով կրծքավանդակի միջանցիկ վնասվածք: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Արարատ քաղաքի բնակիչ Շահբազյանին տեղափոխել են Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: