Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, ում դիակը 2012 թվականի փետրվարին հայտնաբերվել էր Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում` իր իսկ լոգարանում, իրականում խեղդվել է: Այս մասին վկայում են դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Միաժամանակ, փորձագետների եզրակացության մեջ ասվում է, որ երգչուհու օրգանիզմում կոկաինի և այլ թմրանյութերի հետքեր են եղել: Սակայն կոկաինը երգչուհու սրտային անբավարարության հետ ընդամենը մահին նպաստող գործոններ է եղել:
Փորձաքննության տվյալների հրապարակումը թույլ կտա վերջ դնել երգչուհու մահվան մասին շահարկումներին, որոնք չէին դադարում նրա մահից հետո:
Հյուսթոնը հեռացավ կյանքի 49-րդ տարում Լոս Անջելեսում, փետրվարի 1-ին, ուր նա ժամանել էր «Գրեմի» մրցանակի հանձնման արարողությանը: Երգչուհուն հայտնաբարել էին լոգարանում: Հյուսթոնը ընկած էր լոգարանում, ամբողջությամբ ընկղմված ջրի մեջ, սակայն նա դեռ կենդանի էր: Երգչուհու մահը արդեն փաստել էին տեղ ժամանած բժիշկները:
Հյուսթոնի թաղման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 19-ին Նյու Ջերսի նահանգի իր հարազատ Ուեսթֆիլդ քաղաքում: