Թուրքիայի հրեական համայնքին վրդովվեցրել է շամպունի գովազդը, որի հեղինակներն օգտագործել են հատվածներ Ֆաշիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերի ելույթի տեսագրությունից: Երկրի գլխավոր ռաբինը գովազդը քննադատող հայտարարություն է տարածել, հաղորդում է NEWSru.com-ը:
Գովազդում օգտագործված է Հիտլերի ելույթից մի հատված, որն ուղեկցվում է հետևյալ գրությամբ. «Եթե դու չես կրում կանացի հագուստ, մի օգտագործի կանացի շամպուն: Վերցրու այս մեկը: Իսկական տղամարդը այսպիսի շամպուն է օգտագործում»:
Թուրքիայի գլխավոր Ռաբին Իսահակ Գալևան իր հայտարարության մեջ նշում է, որ ավելի վաղ հրեական համայնքը խնդրել էր վերացնել գովազդը հեռուստաեթերից, սակայն իրենց խնդրանքը չի բավարարվել:
«Մենք հիշեցնում ենք, որ անընդունելի է կոմերցիոն նպատակներով Հիտլերի կերպարի, պատմության մեջ ամենահրեշավոր ռեժիմի, միլիոնավոր մարդկանց վերացրած մարդու օրինակի օգտագործումը»,- ասված է Գալևայի հայտարարության մեջ: