2011 թ. ԼՂՀ այցելել են 11362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010թ. ցուցանիշը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունը:
Վերջինիս տվյալներով` 2011թ. ԼՂՀ այցելել են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ-դ’Իվուարի, ՀԱՀ, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիներ:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օտարերկրացիների մշտապես աճող հետաքրքրության մասին վկայում է նաև այն փաստը, որ երկրամասը ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում:
Ժամանելով Արցախ` հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ և այլն: