Դուբայում կայացել է Firdaws նորաձևության տան կողմից հատուկ մահմեդական կանանց համար ստեղծված «Լեդի Չեչնիա» հագուստի հավաքածուի ցուցադրությունը: Նորաձևության տունը հիմնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի կինը` Մեդնին:
Սա 2009 թվականին հիմնված նորաձևության տան առաջին ցուցադրությունն էր Չեչնիայի սահմաններից դուրս: Կադիրովան Դուբայի ցուցադրությունը «Մերձավոր Արևելքի նորաձևության աշխարհի նվաճման գործում առաջին քայլ» է անվանել:
Դուբայում ցուցադրվել են մահմեդական ավանդույթներին համապատասխանող շուրջ 70 առօրյա և երեկոյան, այդ թվում` հարսանեկան զգեստներ:
Firdaws նորաձևության տան զգեստները առայժմ կարելի է ձեռք բերել միայն Գրոզնիի բուտիկներում, սակայն հետագայում նորաձևության տունը մտադիր է խանութներ բացել նաև այլ երկրներում, այդ թվում` Արաբական Միացյալ Էմիրություններում: