Ընթացիկ տարվա սեպտեմբերին վրաստանյան Բաթումիում շատրվան կբացվի, որից պարբերաբար վրացական խաղողի օղի`չաչա կհոսի:
Քաղաքի քաղաքապետարանի մամլո ծառայությունը հաղորդում է, որ դա 25 մետրանոց աշտարակ կլինի`ասիական ոճով, որից շաբաթական մեկ անգամ ջրի փոխարեն օղի կհոսի: Վրաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրողները կկարողանան ներկայացնել այնտեղ իրենց ապրանքը, նշում են քաղաքական իշխանությունները: