Ավստրիական Լեոնդինգ քաղաքում վերացրել են Ֆաշիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերի ծնողների գերեզմանը, քանի որ նեոնացիստները այն ուխտագնացության վայր էին դարձրել, հաղորդում է ավստրիական ORF հեռուստառադիոընկերությունը: Գերեզմանաքարը վերացրել են մարտի 28-ին, Ալոիզ և Կլարա Հիտլերների աճյունների մնացորդների վերահուղարկավորում տեղի չի ունեցել:
Տեղական իշխանությունները գերեզմանի վերացման թույլտվություն են ստացել Հիտլերի բարեկամներից մեկի կողմից, ով իրավունք ուներ տնօրինել գերեզմանը:
Հիտլերի ծնողների գերեզմանը վերացնելու նախաձեռնությունը պատկանում է տեղի բնակիչներին, հակաֆաշիստական շարժումը, ինչպես նաև Մաութհաուզենի կոմիտե իրավապաշտպան կազմակերպությունը: Ինչպես բացատրել է հակաֆաշիստական շարժման ներկայացուցիչը, գերեզմանի վայրում վերջին շրջանում սկսել են հավաքվել Հիտլերի երկրպագուները, որոնք գերազմանի մոտ Երրորդ Ռեյխի խորհրդանիշներն էին թողնում:
Ալոիզ և Կլարա Հիտլերները մահացել են 1903 և 1907 թվականներին: Նրանք թաղվել են Լեոնդինգի գերեզմանատանը: Ադոլֆ Հիտլերն ապրել է ծնողների հետ այս քաղաքում 1898-1905 թվականներին: