Հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին (իսկական անունը Պատրիկ Ժան Ֆրանսուա Շուշանյան – խմբ.) այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել Երևանում անվճար ներկայացումներ կազմակերպել, ինչպես նաև «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը ներկայացնել Հայաստանի մայրաքաղաքում:
«Երևանի քաղաքապետարանը ամենայն հնարավորություն կներդնի Ձեր նախաձեռնություններին իր լիազորությունների սահմաններում աջակցելու համար», – Տարոն Մարգարյանի խոսքերն է մեջբերում քաղաքապետարանի կայքը:
Քաղաքապետը Պատրիկ Ֆիորիին հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևան տոնակատարություններին, որոնք տեղի է ունենում հոկտեմբեր ամսին: