Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է օրինագիծ առաջարկել, ըստ որի, իշխանությունները կկարողանան վերահսկել երկրի բոլոր քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները և էլեկտրոնային նամակները, ինչպես նաև ստանալ այն վեբ կայքերի ցուցակը, որոնք այցելել է այս կամ այն մարդը: Նոր օրինագիծը, որի մասին կարող է հայտարարվել ընթացիկ տարվա մայիսին խորհրդարանում թագուհու ամենամյա ելույթի ժամանակ, առաջարկում է, որ ինտերնետ մատակարարները հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տվյալներ ներկայացնեն իրենց օգտատերերի մասին:
Ուժային մարմինները իրավունք չունեն օգտվել քաղաքացիների անձնական տվյալներից առանց դատավորի արտոնության, սակայն նոր օրինագիծը նրանց հնարավորություն կընձեռի որոշել օգտատերերի կոնտակտների շրջանակը, և նրանց հետ շփման հաճախականությունը: