Այսօր Աջափնյակ համայնքում, մասնավորապես, Անաստասավանում, Հանրապետական կուսակցության անունից «բարեգործական ակցիա» է իրակիանացվում: Մի քանի երիտասարդներ շրջում են տներով և «Արզնի» ֆաբրիկայի արտադրության հավկիթ բաժանում: Բնակիչներին հայտնում են, որ ՀՀԿ-ն ակցիան նախաձեռնել է Սուրբ Զատիկին ընդառաջ:
Երեկ նման ակցիա են անցկացրել նաև 16-րդ թաղամասում, որի բնակիչներից մեկն Epress.am-ին հայտնել է, որ կեսգիշերին մոտ երիտասարդները, որոնք ներկայացել են որպես ՀՀԿ-ի ակտիվիստներ, թակել են բարձրահարկ շենքի բնակարանների դռները և որպես «նվեր» մատուցել մեկ արկղ հավկիթ:
Այն մարդիկ, ովքեր չեն բացել դուռը, առավոտյան «նվերը» գտել են շեմին դրված: