ԲՀԿ-ում պետական գաղտնիքի պես պահպանվում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որտեղ լինելու փաստը, գրում է «Հրապարակը»:
Թերթը նշում է, որ Վարդան Օսկանյանի մոտ կանգնած շրջանակները պնդում են, որ Ծառուկյանը ոչ մի տեղ էլ չի գնացել, տանը նստած է, իսկ ահա ԲՀԿ առաջնորդին առավել մոտ կանգնածներն ասում են` Հայաստանում չի:
«Որքան հայտնի է, այս 1 շաբաթվա ընթացքում ԲՀԿ առաջնորդը վերջնական որոշում պետք է կայացնի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու նախագահական ըևտրություններին, ու իր որոշումը հայտնի Սերժ Սարգսյանին, ինչպես պայմանավորվել են գնալուց առաջ: «Ծառուկյանը «պապա» փոխելու որոշման առաջ է կանգնած, գնացել է Ուկրաինա, որ հանգիստ քցի-բռնի», – շշուկով տեղեկացրել են որոշ ԲՀԿ-ականներ» , – գրում է թերթը: