ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարետր գործերով քննչական բաժնի վարույթում գտնվող «գոմեշի մսի» հայտնի պատմության քննությունը մտել է փակուղի, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Քննություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն այնպիսի հետքի վրա են դուրս եկել, որ շարունակության դեպքում սպասվող ձերբակալությունները երկրում հեղափոխության կհանգեցնեն: Սա է պատճառը, որ լայն թափով սկսված քննությունն այս օրերին «տեղում դոփում է»: Եվ այս ֆոնին հետաքրքիր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պահվածքը, բավական չէ, որ նա իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող իրադարձություններից տեղյակ չի եղել, այսօր էլ որևէ քայլ չի կատարում իրականությունը բացահայտելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, որը փորձեց իրենից հեռացնել «գոմեշի մսի» ուրվականը, նա ևս շահագրգռված չէ, որ ՊՆ քննչականը իրական բացահայտումներ անի», – գրում է թերթը: