ՕԵԿ նախկին անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, կուսակցություն է ստեղծում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Դա լինելու է գործարարների կուսակցություն, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեությամբ զբաղվող անձինք: Նախաձեռնող խումբը նույնպես կազմված է լինելու գործարարներից, որոնց մեջ, ըստ Հայրապետյանի, ընդգրկված կլինեն նաև հայտնի մարդիկ, որոնց անունները նա դեռ չի ցանկանում հրապարակել:
«Կուսակցության նախագահը կլինի նախաձեռնող խմբից, կաշխատի մեկ տարով եւ ռոտացիոն կարգով կփոխվի: Չի լինի Արայիկ Հայրապետյանի կուսակցությունը, այլ կլինի բոլորինը»,- ասել է Հայրապետյանը: