Սեպտեմբերին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց են տվել, որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է henaran.am-ը:
Վերջինիս խոսքով՝ ցանկանաս, թե ոչ՝ դա է իրականությունը, որովհետև ընտրություններին մրցակցության պակաս չի եղել, և դրանց արդյունքում ՀՀԿ-ն հաղթանակ է տարել:
Նա նշել է, որ քաղաքական ուժերն իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից, քանի որ ժողովրդի անունից կարող է խոսել միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը:
Շարմազանովը չի ցանկացել մեկնաբանել Վարդան Օսկանյանի հայտարարությունն առ այն, որ ԲՀԿ-ն պետք է ինքնուրույն թեկնածուով հանդես գա նախագահական ընտրություններին: ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առայժմ իր կուսակցության մասնակցության ձևաչափի մասին հայտարարություն չի հնչեցրել: