ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում իր ոլորտում հայտնաբերված խոշոր չարաշահումներով որպես վկա հարցաքննվելով չի պրծնելու: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Երեկ լուրեր էին պտտվում, թե պատրաստվում են Վարդան Վարդանյանի դեմ ևս քրգործ հարուցել: Սակայն հարցը լուրջ քննարկվում է, և հնարավոր է` «լուծումներ» գտնելու դեպքում չհարուցվի: «Լուծումներից» մեկն էլ համարվում է յուրացված գումարը պետբյուջե վերադարձնելու տարբերակը», – նշում է «Հրապարակը»: