Ամերիկյան CNN հեռուստաընկերության բլից-հարցման արդյունքում մի քանի ժամ առաջ ավարտված ԱՄՆ նախագահի թեկնածուների 4-րդ բանավեճի հաղթող է ճանաչվել դեմոկրատ Բարաք Օբաման: ԱՄՆ գործող նախագահի օգտին արտահայտվել են հարցվածների 48 տոկոսը, մինչդեռ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիին սատարել են 40 տոկոսը:
4-րդ բանավեճը, որը կայացել է Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում, վերջինն էին նախագահական ընտրություններից առաջ:
Ամերիկյան վերլուծաբանները, այնուամենայնիվ, նշում են, որ բանավեճերի ընթացքում թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել լուրջ առավելության հասնել:
Այսպես, CNN-ը ընդգծում է, որ բոլոր բանավեճերին հետևած քաղաքացիների մի հատվածի հարցումը ցույց է տվել, որ Օբամային պատրաստ են սատարել 24 տոկոսը, իսկ Ռոմնիին՝ 25: 50 տոկոսը պատրաստ չեն քվեարկել նրանցից և ոչ մեկի օգտին:
Reuters/Ipsos-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ թեկնածուներից յուրաքանչյուրին պատրաստ են սատարել հարցվածների 46 տոկոսը: NBC News-ի և The Wall Street Journal-ի հարցումների արդյունքները գրեթե նույնն են. Օմաբան և Ռոմնիին 47-ական տոկոս են հավաքել:
Ի տարբերություն նախրոդ նախագահական ընտրությունների, երբ Բարաք Օբաման հաղթանակ տարավ մեծ առավելությամբ, այս անգամ նրան դժվարին պայքար է սպասում: