2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի շտաբի պետը լինելու է Հովիկ Աբրահամյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ Սահակյանի, ԱԺ ընտրություններից հետո Աբրահամյանը զբաղված է եղել նույն գործառույթներով, այսինքն՝ չի դադարել շտաբի պետ լինել:
Նա նշել է, սակայն, որ Հովիկ Աբրահամյանը ընտրություններից առաջ հրաժարական չի տա ԱԺ նախագահի պաշտոնից, ինչպես դա տեղի ունեցավ 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: