Երևանում հունիսի ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի 21-23 աստիճան զրոյից բարձր, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…12, առանձին օրերին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 31-33 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8-9, առավելագույնը՝ 34): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել:
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21-22 աստիճան, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում՝ 12-15, Լոռու մարզում՝ 13-15, Տավուշի մարզում՝ 15-19, Վայոց Ձորի մարզում 20-22, մարզի լեռնային շրջաններում՝ 13-15, Սյունիքի մարզի հովտային շրջաններում՝ 20-23, լեռնային շրջաններում՝ 13-16: