Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո հրահանգել է կրճատել մամուլի բաժանորդագրությունը նախարարությունում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նա թերևս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, և, հավանաբար, սրան է գումարվել նաև մամուլի նկատմամբ իր և իր թիմի նեգատիվ վերաբերմունքը», – նշում է թերթը:
Նախարարությունում թերթի աղբյուրների համաձայն, հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ և ընդդիմադիր մամուլին: Կոնկրետ թերթերի անուններ «Հրապարակ»-ը չի նշում: