ՀՀ կառավարությունը դեռևս անցած դեկտեմբերին դիմել էր ԱՄՆ-ին՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ներգրավվելու խնդրանքով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ ՀՄ կորպորացիայի տնօրենների խորհրդից Հայաստանը մերժում է ստացել։
«Կառավարաթյան ներկայացուցիչները սակայն, այս տեղեկատվությունը խնամքով թաքցրել են։ Առաջիկայում կառավարությունը պատրաստվում է կրկին դիմել նույն խնդրանքով», – գրում է թերթը:
«ՀԺ»-ն հարցրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին, թե այժմ Հայաստանը որքանո՞վ է պատրաստ ծրագրին կրկին դիմելու համար:
«Հայաստանը միշտ, երբ պատուհան է բացվում, դիմում է և հետաքրքրություն է ցուցաբերում նման ծրագրերին և հուսով ենք, որ առաջիկայում նշված չափորոշիչներին կհամապատասխանի և պատասխան կլինի», – ասել է Բերբերյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտն այս պահին չի համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում