Եվրոպացիները բավական լուրջ գումարներ են հատկացրել Հայաստանի կառավարությանը բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ գումարները, որոնք դրամաշնորհների և վարկերի տեսքով են տրամադրվել Հայաստանին, պետք է ուղղվեն ոլորտում գոյություն ունեցող այն ընկերություններին, որոնք կմասնակցեն մրցույթին և կշահեն տենդերը՝ համապատասխան ֆինանսավորմամբ։
Մինչդեռ, թերթի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը ստացել է ֆինանսավորումը, այդ գումարները բաշխում է յուրային ընկերությունների միջև։ Անցկացվող մրցույթները ձևական բնույթ են կրում, քանի որ իրականում ի սկզբանե որոշված են լինում «հաղթողները»։
«ՉԻ» տեղեկություններով՝ ոլորտի առաջատար ընկերությունները մտահոգված են այս փաստով, և առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողությունների դիմել։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում