Երեկ երեկոյան Արաբկիր վարչական շրջանում բնակվող «Նախախորհրդարան» նախաձեռնության ակտիվ աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը իրենց շենքի բակում ենթարկվել են հարձակման: Այս մասին ասված է «Նախախորհրդարան»-ի Facebook-ի էջում:
Նախաձեռնությունը նշում է, որ հարձակվողը, ում անունը չի նշվում, իր գործողությունները հիմնավորել է նրանց քաղաքական ակտիվությամբ: Նա, մասնավորապես, ասել է. «Ուզում եք իմ ժողովրդին գյուլի բերան տանեք», որից հետո օղու շիշը նետել է Գևորգյանի վրա, ով վնասվածք է ստացել: Գևորգյանը և նրա նկատմամբ հարձակում գործած անձը դեպքից հետո տեղափոխվել են Արաբկիրի ոստիկանության բաժանմունք: Ցուցմունք տալուց հետո Գևորգյանին տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես Facebook-ի իր էջում հաղորդում է «Նախախորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը, բժիշկները Գևորգյանի մոտ ախտորոշել են ուղեղի հեմատոմա: Գևորգյանը վերակենդանացման բաժանմունքում պետք է մնա 3 օր:
Տեսանյութում Սահակ Պետրոսյանը պատմում է՝ ինչպես է տեղի ունեցել միջադեպը: