Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերից մեկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողներից երեքը հոսպիտալացվել են, նրանցից մեկն ունի կոտրվածքներ: Բժիշկների գնահատմամբ՝ երեք զինծառայողների վիճակը կայուն ծանր է: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողներից Գևորգ Սեյրանյանը գտնվում է Երևանում՝ Վնասվածքաբանության և օրտոպեդիայի ինստիտուտում, մյուս երկուսը՝ Գագիկ Ապատյանը և Հունան Շահբազյանը, նույնպես Երևանում են՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալում:
Պատահարի հետևանքով դեպքի օրը մահացել էր 20-ամյա զինծառայող Ժակ Գալստյանը: Վթարի ենթարկված մեքենայում 20 զինծառայող է եղել: