Այսօր, ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Դավթյանը մարտավարական դաշտում իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում, նշում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ տեղեկությունը՝ ըստ նախնական տվյալների է:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Դավթյանը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):