ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր հատվածներում, սակայն բռնվել է։ Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է Երևան։
«Ժողովուրդ»–ը տեղեկացել է, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ «չխառնվել» որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար։ Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի խոսնակից, սակայն վերջինս ասել է, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում. «Նախարարը զբաղված էր, հանդիպումների մեջ է, չկարողացա ինչ-որ բան ճշտել»:
«Տեղեկություն տրամադրելու առումով ժլատ էր նաև ոստիկանությունը», – հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Aravot.am