ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի ձերբակալման վերաբերյալ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի աղբյուրները պնդում են, որ նրան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի իրավապահները։ Ճշտելով, որ նա Հայաստանի քաղաքացի է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել Հայաստան՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով, որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին։
Թերթը նշում է, որ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, և որպեսզի Հայաստանի քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են հանձնել Վարդանյանի որդուն հայաստանցի իրավապահներին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում