«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի, նախարարների և պատգամավորների աշխատավարձի բարձրացման օրինագիծը խտրական է համարում:
Այս ԱԺ-ում հայտարարությունների ժամին նա նկատել է, որ բարձրացվում են վերնախավի այն ներկայացուցիչների աշխատավարձերը, ովքեր պարբերաբար կեղծում են ընտրությունները:
Ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա Փոստանջյանի կարծիքով՝ նրանք նույնպես արժանի չեն աշխատավարձի բարձրացման, քանի որ «կոճակ սեղմելու համար» ներկայիս 240 հազարն էլ բավարար է, հատկապես եթե հաճախ պատգամավորները միմյանց փոխարեն են քվեարկում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատել է նաև, որ Հայաստանում այլ ոլորտներում հասարակ աշխատողների աշխատավարձերը չնչին են բարձրանալու և դա տեղի է ունենալու 2014 թվականի հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ մարդիկ պետք է ապրեն շարունակական գնաճի պայմաններում: