հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Սպանությունը դիտավորություն չէր». զինծառայողը չի ընդունում մեղադրանքը

«Սպանությունը դիտավորություն չէր». զինծառայողը չի ընդունում մեղադրանքը

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանն իր մեղքը չի ընդունում: Այս մասին Epress.am-ին հայտնել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշել է, որ Խաչատրյանի դեմ մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության հոդվածով, մինչդեռ Խաչատրյանը պնդում է, որ Լյուքս Ստեփանյանին սպանելու ցանկություն չի ունեցել, այլ կրակել է պատահաբար:

Դավիթ Խաչատրյանը գտնվում է Վանաձորի ռազմական ոստիկանության մեկուսարանում, և հարազատներին թույլ չեն տալիս հանդիպել նրան: Երեմ Սարգսյանն ասել է, որ այս արգելքի պահով ևս ինքը պետք է միջնորդություն ներկայացնի, սակայն հետագա անելիքների մասին Սարգսյանը հրաժարվել է այս պահին խոսել, քանի որ դեռ ծանոթանում է նախաքննության նյութերին: Պաշտապանական կողմի գործողությունները հայտնի կլինեն մոտ 10 օրից:

Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի մահվանից հետո նրա ծնողները որոշել էին որդու դին բերել Երևան՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու համար, սակայն Սևան-Երևան մայրուղու վրա՝ Գեղարքունիքի մարզի սահմանագծի մոտ, նրանց դիմավորել էին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օհանյանը համոզել էր ծնողներին որդու դին հետ տանել հայրենի Մարտունի և հանձնել հողին: Նախարարը նշել էր, որ բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն: Նույն օրը Երևանում՝ Կառավարության շենքի մոտ, մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել