Երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում և դրանցից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել 38 մարդու: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը` հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) քրեական գործ է հարուցվել: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղոդագրության մեջ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են՝ Շանթ Հարությունյանը, Աշոտ Տերտերյանը, Ավետիս Ավետիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հայկ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Դավիթ Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը, Մխիթար Մխիթարյանը, Հովհաննես Ղազարյանը, Սևակ Մնացականյանը, Վահե Մկրտչյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Մանուկ Հովիկյանը, Արման Մխիթարյանը, իսկ 18 անձ ներգրավվել է որպես վկա:
Ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպի ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններ, որոնցից 4-ը ներկայումս ստացիոնար բուժման մեջ են: