ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում ռուսական պատվիրակության նախագահ Նիկոլայ Ռիժկովի կարծիքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է, որպեսզի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացն արագ կատարվի:
«Մենք գիտենք, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, մենք ողջունում ենք այդ մոտեցումը: Իհարկե, գիտենք նաև, որ կային մարդիկ, ովքեր Արևմուտքի հետ էին ցանկանում խորացնել հարաբերությունները, սակայն այդտեղ սահմանափակումները շատ են: Այնտեղ մտնելը հնարավոր է, սակայն հետո ինչպե՞ս կարող ես դուրս գալ»,- ասել է Ռիժկովը:
Նա նաև անդրադարձել է Ուկրաինայի՝ Մաքսային միություն չմտնելու որոշմանը՝ կարծիք հայտնելով, որ Ուկրաինան չի գիտակցում ԵՄ-ի սահմանափակումները: