Այսօր «Հակահարված» արտ-խումբը ակցիա է անցկացրել Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկի մոտ:
Երիտասարդ արվեստագետներն ավելի քան քսան մետրանոց պաստառը փռել են Մաշտոցի պողոային երթևեկելի հատվածում: Պաստառի վրա գրված էր «Դեպի Բաղրամյան 26»: Մեքենաների երթևեկությունը մի պահ կանգնել է, որից հետո նրանք անցել են պաստառի վրայով՝ այն հասցնելով մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկ: