Home / Հայաստան / Ոստիկաններն իրենք են գնում համազգեստը, որի համար բյուջեից 1,2 մլն դոլար է հատկացված. թերթ

Ոստիկաններն իրենք են գնում համազգեստը, որի համար բյուջեից 1,2 մլն դոլար է հատկացված. թերթ

Ոստիկանության համազգեստի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից կծախսվի մինչև 484,6 միլիոն դրամ, որն այսօրվա փոխարժեքով հավասար է մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի։

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ, չնայած պետական բյուջեից այսօրինակ հատկացմանը, ոստիկանության ծառայողներն իրենց գրպանից են վճարում սեփական հանդերձանքի ձեռքբերման համար։ Թերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկաններն իրականում անվճար ստանում են միայն կոշիկները, այն էլ ասում են՝ այնքան անհարմար է կարված, որ հիմնականում չեն կրում։

«Հագուստն էլ ոստիկանները գնում են Վերնիսաժից կամ ոստիկանության կարի արտադրամասից», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում