Home / Տեսանյութեր / ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. ՀՀԿ-ից պահանջում էին մասնակցել ԱԺ արտահերթ նիստին

ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. ՀՀԿ-ից պահանջում էին մասնակցել ԱԺ արտահերթ նիստին

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրման դեմ բողոքող մոտ 200 քաղաքացիներ այսօր հավաքվել են Ազգային Ժողովի մոտ՝ պահանջելով չեղյալ համարել նշված օրինագիծը:

Հավաքվածներն ԱԺ-ի մոտ պահել են «Ոչ պարտադիրին», «Պարտադիրը հանել օրենքից», «Չպետք է նվազի աշխատավարձը», «Մի դրդեք հարկատուներին արտագաղթի», «Ստոպ» գրությամբ պաստառները: Նշենք, որ հավաքվածների շրջանում մեծ թիվ էին կազմում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները:

Ավելի ուշ, երբ ներկաներն իմացել են, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը քվորում չեն ապահովել՝ տապալելով արտահերթ նիստը, ակցիայի մասնակիցները որոշում են կայացրել երթով շարժվել ՀՀ կառավարության շենք, ապա ՀՀԿ-ի գրասնեյակ:

1it

ՀԱԿ խմբակցության ղելավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ մինչև 15:00-ն, ըստ օրենքի, քվորումը դեռևս կարող է հավաքվել, բայց ինքը «չի հավատում դրան»:

Զուրաբյանը հիշեցրել է, որ, համաձայն Սահմանադրության, 44 պատգամավորի ստորագրության առկայության դեպքում արտահերթ նիստը պարտադիր պետք է գումարվի, սակայն ՀՀԿ-ն երկրորդ անգամ ցույց է տալիս, որ «թքած ունի Սահմանադրության վրա»:

Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել հավաքված մարդկանց՝ ընդգծելով, որ իրենց ակտիվ գործողություններով նրանք ստիպեցին 4 խմբակցություններին միավորվել խնդրի շուրջ:

Այս պահին բողոքողները գտնվում են ՀՀԿ գրասենյակի դիմաց: Նրանք նամակ են հանձնել իշխող կուսակցությանը՝ պահանջելով մինչև 15:00-ն ներկայանալ ԱԺ ու մասնակցել արտահերթ նիստի աշխատանքներին: ՀՀԿ-ն այդ պահանջն այդպես էլ չկատարեց:

2it

3it

4it

5it