Երեկ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել մոտ 60 հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստական աշխատանքներով։
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով լավատեղյակ աղբյուրներին։ Պատվիրակության անդամները երեկ տեղավորվում էին երևանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ է առել «Արմենիա Մարիոթ»-ում։
Թերթը նշում է, որ դա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը 10 տոկոսն է։
«Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստան է բերվել նաև ՌԴ նախագահի զրահապատ մեքենան», – հավելում է թերթը։
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում