Home / Հայաստան / «Ազատվել արտաքին ճնշումներից»․ Բրիտանացի պաշտոնյան ասել է՝ ինչպիսի Հայաստան կցանկանար տեսնել

«Ազատվել արտաքին ճնշումներից»․ Բրիտանացի պաշտոնյան ասել է՝ ինչպիսի Հայաստան կցանկանար տեսնել

Եվրամիության արևելյան հարևանները Եվրոպայի անբաժանելի մասն են, վստահ է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի գծով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը:

«Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովի մասին իր հրապարակախոսական հոդվածում բրիտանացի պետնախարարը նշում է, որ այդ երկրները ընդհանրություններ ունեն Եվրոպայի պատմության և մշակույթի հետ և որպես ինքնիշխան պետություններ ձգտում են կառուցել անկախ և բարգավաճ ապագա՝ ձերբազատված արտաքին ճնշումներից և ազդեցությունից:

«ԵՄ-ի համար նրանց կարևորությունն անհերքելի է: Վիլնյուսում Եվրամիության երկրների ղեկավարները հանդիպում են մեզ ամենամոտ արևելյան հարևանների ներկայացուցիչների հետ: Այս գագաթնաժողովին նախատեսվում է, որ Վրաստանը և Մոլդովան կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագրերը (նախաստորագրման պաշտոնական արարաողությունը կկայանա այսօր – խմբ․)՝ այսպիսով ԵՄ-ի հարաբերությունները կարևոր գործընկերների հետ նոր փուլ բերելով և ընդունելով նրանց ստանձնած կարևոր հանձնառությունները, ինչպես նաև այն գործողությունները, որ նրանք ձեռնարկել են՝ պատրաստվելով դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին:

Հայաստանը որոշում է կայացրել չմիանալ Մոլդովային և Վրաստանին՝ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սա հիասթափեցնող հանգամանք է: Միացյալ Թագավորությունը կցանկանար տեսնել, թե ինչպես են Հայաստանը և ԵՄ համագործակցում՝ շարունակելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը և ազատվելով արտաքին ճնշումներից», – նշել է Լիդինգթոնը:

Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան անհամբերությամբ սպասում է ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելուն։

«Հուսով եմ, որ հնարավոր է նոր թափ հաղորդել Ասոցացման համաձայնագրին միտված բանակցություններին: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կբարելավվեն ԵՄ-Բելառուս հարաբերությունները. սա Բելառուսի հայեցողությամբ որոշվող հարց է, և ես շարունակում են հորդորել Բելառուսին՝ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները սա իրականություն դարձնելու համար:

ԵՄ-ի դուռը բաց է, և սա է մեր ուղերձը նաև Ուկրաինային:

Խիստ հիասթափեցնող էր Ուկրաինայի կառավարության՝ անցյալ շաբաթ արած հայտարարությունը Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ուկրաինայի կառավարությունը կվերսկսի իր նախապատրաստական գործողությունները՝ շուտով ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Ես հորդրում են նրանց՝ չկորցնել անգամ մեկ ակնթարթ՝ երկրին անհրաժեշտ բարեփոխումներն ուժի մեջ դնելու համար: Ուկրաինայի ղեկավարությունը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ ընդունելու եվրոպական ապագայի երկարաժամկետ տեսլականը և դրանից բխող բարգավաճությունը և կայությունը, կամ հետ շրջելու ժամանակի սլաքները և հեռանալու աշխարհի ամենամեծ և ամենահաջողված առևտրային դաշինքից», – մասնավորապես նշել է բրիտանացի պետնախարարը: