Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերման ենթարկում Պուտինի դեմ բողոքողներին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերման ենթարկում Պուտինի դեմ բողոքողներին

Մաքսային միությանն անդամագրվելուն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին դեմ արտահայտվող քաղաքացիներին ոստիկանները շարունակում են բերման ենթարկել։ Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ոստիկանները ակտիվիստներին մեքենաներ են նստեցնում՝ քաշքշելով ու բռնի ուժ կիրառելով։ Բերման ենթարկվածների թվում են նաև Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը։

Միևնույն ժամանակ, Ոստիկանությունն իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ «երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել»: Նշենք, որ ոստիկանների գործողությունները ղեկավարում էին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։