հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Արտ լաբորատորիա»-ն չի վնասել «ուրիշի գույքը», դատարանում բողոքարկում է ոստիկանության որոշումը

«Արտ լաբորատորիա»-ն չի վնասել «ուրիշի գույքը», դատարանում բողոքարկում է ոստիկանության որոշումը

«Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի 4 անդամները բողոքարկում են իրենց նկատմամբ 30.000-ական դրամ վարչական տուգանք սահմանելու մասին ոստիկանության որոշումը:

Հիշեցնենք, որ արվեստագետներին ոստիկանություն բերման էին ենթարկել նոյեմբերի 10-ին դրանից 5 օր առաջ ձերբակալված Շանթ Հարությունյանի գրաֆիտին ԱԺ-ի շենքի պատին պատկերելու համար:

Արվեստագետները որոշել են օրենքով նախատեսված երկու բողոքարկման մեթոդներից՝ վերադասին կամ դատական կարգով բողոքելուց ընտրել երկրորդը, քանի որ բերման ենթարկողների վերադասը ոստիկանապետն է: Բացի դա, դատական կարգով բողոքելու դեպքում հնարավոր է ներկա գտնվել բողոքի քննությանը:

«Արտ լաբորատորիա»-ի իրավունքները դատարանում պաշտպանում է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Խաչատրյանը: Epress.am-ի հետ զրույցում փաստաբանը նշել է բողոքարկման հիմքը, այն է՝ ոստիկանությունն իր որոշման հիմքում ապացույց չի ներկայացրել: 

«Ոստիկանության որոշումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 53 հոդվածի 2 մասով է կազմվել, ուրիշի գույքը վնասելու համար՝ հիմնվելով փորձաքննության եզրակացության վրա։ Դրանով հիմնավորվել է, որ 15 000 դրամ է անհրաժեշտ նկարածը մաքրելու համար, մինչդեռ չկա որևէ հիմնավորում, որը կապացուցեր, որ նկարները վնասել են ուրիշի գույքը»,- ասել է Գայանե Խաչատրյանը: