Դեկտեմբերի 14-ին, 17։00-ի սահմաններում Մովսես գյուղի պաշտպանական դիրքերում, հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է 26-ամյա Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանը։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Պողոսյանը մահացել է հակառակորդի կողմից արձակած գնդակից։ Համաձայն Հովհաննիսյանի՝ այլ տուժածներ չկան։
«Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:
Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ», – նշված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ: