Home / Տեսանյութեր / 2013 թվականին բանակում 30 միջադեպի հետևանքով 31 զինծառայող է զոհվել․ զեկույց

2013 թվականին բանակում 30 միջադեպի հետևանքով 31 զինծառայող է զոհվել․ զեկույց

2013 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 միջադեպ, որի հետևանքով մահացել է 31 զինծառայող: Միջադեպերից միայն 14-ի դեպքում են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր։ Մահվան 31 դեպքերից 24-ի վերաբարյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի 2013 թվականի տարեկան զեկույցում, որում ամփոփված են զինված ուժերում մահացության դեպքերի ուսումնասիրության արդյունքները:

Զեկույցի հեղինակները, համեմատելով այս ցուցանիշը նախորդ տարիների հետ, նշում են, որ մահացության դեպքերը 2013 թվականին նվազել են, սակայն տեղի ունեցած միջադեպերի քանակը, որոնց արդյունքում գրանցվել են մահվան դեպքերը, չի նվազել:

2013 թվականին գրանցված մահացության 31 դեպքերից 5-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 8-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 4-ը՝ սպանության, որոնցից 1-ը՝ դիտավորյալ, 1-ը` մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով։ Մահացության ևս 3 դեպք՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանք են: 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

hcav1