Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը թերթի հետ զրույցում ասել է, որ եզդիներն աշխատանք չունեն, որպեսզի իրենց ընտանիքը կերակրեն.
«Ոչ միայն եզդիները, այլև հայերն էլ սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Այսօր Հայաստանում բնակվող եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է: Գնում են: Սրան նպաստեցին նաև վերջին՝ էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումները: Մարդիկ չեն կարողանում գոյատևել: Մի կտոր հաց ստեղծե՞ն, անասունների համար անասնակեր գնե՞ն, թե՞ կոմունալ վարձերը վճարեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում