Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը», – ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: