Հունվարի 20-ին, ժամը 08-00-ի սահմաններում Էջմիածին քաղաքում գտնվող Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանը:
ՊՆ քննչական ծառայությունից հայտնել են, որ փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննություն է ընթանում։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։