հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ․ ՀԱԿ-ի օրինագիծը մերժվեց

Զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ․ ՀԱԿ-ի օրինագիծը մերժվեց

ՀՀ Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորների՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Նշենք, որ ՀԱԿ խմբալցության 7 պատգամավորները բարձրացրել էին արտակարգ դրության ժամանակ զինված ուժերին ներգրավելու թույլտվության հարցը՝ պահանջելով չեղյալ համարել տվյալ կետը:

Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ նախաձեռնության բարձրացրած հարցերը քննարկվել են օրենքի ընդունման ժամանակ:

«Այս պատգամավորներն անդրադառնում են զինված ուժերի օգտագործմանը արտակարգ դրության ժամանակ, առաջարկում են այլ ռեժիմներ: Այս հարցը բազմիցս քննարկվել է, այն բխում է Սահմանադրությունից, համաձայն որի՝ զինված ուժերը, բացի տարածքային անվտանգությունից, նաև ներքին անվտանգությունն են ապահովում»,- ասել է նախարարը։

Համաձայն կառավարության հիմանվորման՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել ինչպես Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ հայտարարված պատերազմի և ռազմական դրության, այնպես էլ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։ Ընդ որում, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում «ՀՀ պաշտպանության պետական լիազոր մարմնի մարդկային ռեսուրսները, տեխնիկական և տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել նաև զենքով և զինամթերքով»: