Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաև ձկնաբուծության ոլորտի վրա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Արարատի և Արմավիրի մարզերի բազմաթիվ համայնքներում ընդերքային ջրի պաշարների նվազման հետևանքով ձկնաբույծները ստիպված են ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել, որպեսզի կարողանան պոմպերով ջուր մղել դեպի ջրավազաններ։
Թերթը նշում է, որ ստեղծված վիճակի հետևանքով ձկնաբուծարանների 30 տոկոսը ներկայումս դադարեցրել է աշխատանքը։
«Ձկնաբուծարանները սնանկացման ճանապարհով են գնում, քանի որ ձկնաբուծարանները ունեն նաև վարկային մեծ պարտավորություններ և հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում», – թերթի հետ զրույցում նշել է «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը։
Նրա ներկայացմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեծ ազդեցություն է ունեցել նաև ձկան ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով ձուկն առաջիկայում 100-200 դրամով կթանկանա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում