Home / Հայաստան / Իրանական գազի ներկրման ծավալները նվազում են, ռուսական գազինը՝ ավելանում

Իրանական գազի ներկրման ծավալները նվազում են, ռուսական գազինը՝ ավելանում

Անցած տարի Իրանից Հայաստան է ներկրվել 4082 մլն խմ գազ, իսկ 2012-ին Իրանից ներկրվել էր 4912 միլիոն խմ գազ։ Վերլուծելով պաշտոնական տեղեկատվությունը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը ուշադրություն է դրաձնում այն հանգամանքի վրա, որ մեկ տարվա ընթացքում Իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են։

«Ուշագրավն այն է, որ ՀՀ սահմանին իրանական գազն ավելի էժան է, քան ռուսականը, և բացի դա, իրանական գազի դիմաց Հայաստանը վճարում է ոչ թե կենդանի փողով, այլ էլէներգիայով։ Տրամաբանությունը հուշում է, որ նման պայմաններում պետք է ավելանային հենց իրանական գազի ծավալները, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում