հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը․ կարծիք

Ռուսաստանին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը․ կարծիք

«Ժողովրդավարության, Անվտանգության և Զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ Մուշեղ Մկրտչյանը համարում է, որ Ղարաբաղյան հարցում ոչ պատերազմ, ոչ խաղաղության վիճակի և հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության հարցում առավելապես շահագրգռված է Ռուսաստանը։

«168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում փորձագետը դա հետևյալ կերպ է բացատրել.

«Առաջարկում եմ մի պահ ենթադրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են ԼՂ խնդիրը, Թուրքիան էլ բացել է սահմանը։ Այդ դեպքում ի՞նչ գործ կունենա ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում, այն էլ՝ ՀՀ հարկատուների հաշվին։ Ուրեմն ո՞ւմ է ձեռնտու լարվածության պահպանումն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում