Home / Հայաստան / 2014-ի հունվարին ՀՀ բնակիչները նախորդ տարվա համեմատ 40 տոկոս շատ են վճարել էլէներգիայի համար․ թերթ

2014-ի հունվարին ՀՀ բնակիչները նախորդ տարվա համեմատ 40 տոկոս շատ են վճարել էլէներգիայի համար․ թերթ

Այս տարվա հունվարին Հայաստանի բնակչությունը սպառել է 359 մլն կվտ էլեկտրաէներգիա, ինչն անցած տարվա հունվարի ցուցանիշից մեծ է ընդամենը 10 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ վկայակոչելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից ստացված տվյալները։

Թերթը նշում է, սակայն, որ սպառած էլէներգիայի դիմաց բնակչությունը վճարել է 13 մլրդ դրամ, ինչը անցած հունվարի ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսով։ Յուրաքանչյուր ընտանիք այս տարվա հունվարին անցածի համեմատ ավել է վճարել միջինը 5 հազար դրամ։

2010 թվականի հունվարի համեմատ, այս տարի բնակչությունը ուղիղ երկու անգամ ավելի շատ է վճարել սպառած էլէներգիայի դիմաց։  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում