Փետրվարի 24-ին խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ ոչ իշխանական չորս ուժերը ստորագրահավաք կկազմակերպեն` քառօրյայի ընթացքում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի արտահերթ քննարկում նախաձեռնելու նպատակով: Ինչպես հաղորդում է ilur.am-ը, այս մասին ասել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը, ինչպես տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-ին, հանցագործություն է, այն պետք է բացահայտվի, իսկ մեղավորները` պատժվեն: Մինչև մարտի 1-ի մեր հանրահավաքը մենք ցանկանում ենք կրկին ապացուցել հայ ժողովրդին և համաշխարհային հանրությանը, որ վճռական ենք տրամադրված մարտի 1-ի հանցագործությունները բացահայտելու հարցում»,-հայտարարել է Զուրաբյանը։