«Կարֆուր» (Carrefour) սուպերմարկետը Հայաստանում ներկայացված կլինի 6 ամիս անց։ Այս մասին ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Քրիստիան դը Նալն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
Ի պատասխան «Ազատության» հարցի, թե արդյոք խոչընդոտներ չե՞ն լինի՝ հաշվի առնելով, որ «Կարֆուր»-ը ցանկություն ուներ ներկայացված լինել «Դալմա մոլ»-ում, բայց դա չստացվեց, դը Նալն ասել է․ «Դա անցյալ է, եկեք խոսենք ապագայից»: