Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները խուզարկության համար գնացել են քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանի տուն։ Lragir.am-ի հետ զրույցում Օհանյանը պատմել է, որ ոստիկանները պատճառաբանել են, թե իրեն կասկածում են Դավիթաշեն թաղամասում գողություն կատարելու մեջ։
Օհանյանը նկարահանել է ոստիկանների գործողությունները։ Նրանց պահանջներին դա չանել՝ ակտիվիստը պատասխանել է․ «Իմ տուն եք մտել, ես ձեզ կարամ նկարեմ»։
Ոստիկանները Օհանյանի տանը ոչինչ չեն գտել ու հեռացել են։
Ոստիկանները խուզարկում են ակտիվիստի բնակարանը․
Օհանյանը պատմում է խուզարկության մասին